«Դիմում եմ բոլոր գործընկերներիս՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից». Ռուբեն Մխիթարյան
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը։
«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում։
Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտությունը, ոչ թե արտաքին ճնշումների կամ պարտադրանքների հետևանք։
Նոյեմբերի 9-ին նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների հանդիպում՝ մասնագիտական ներուժը համախմբելու և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Դիմում եմ բոլոր գործընկերներիս․ եթե կիսում եք այն համոզմունքը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին պարտադրանքի առարկա և ցանկանում եք մասնակցել հանդիպմանը, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով։
Ո՛Չ ալիևյան Սահմանադրությանը։ ԱՅՈ՛ ինքնիշխան և Ուժեղ Հայաստանին»։
Գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը


Բաց մի թողեք
Ինչքան էլ ստում են, մեկ է` խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը
Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան
Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան. Լուսանկար