Հայաստանում քաղբանտարկյալների թիվը օրեցօր աճում է։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները դրա հիմնական պատճառը համարում են ներկա իշխանությունների՝ մեղմ ասած, ոչ ճիշտ քաղաքական գործելաոճը։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները․ նրանց նկատմամբ կիրառվում են քրեական հետապնդումներ, քանի որ նրանք իշխանությունների համար «վտանգավոր» են համարվում։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը, կարծես, սկսել է քայլեր ձեռնարկել սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Այս գործընթացի հետևանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, երկու ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև մի քանի այլ հոգևորականներ, իսկ Բագրատ Գալստանյանի դատական գործընթացը դեռ շարունակվում է։
Հոգևորականներից բացի՝ որոշ քաղաքական ուժերի գնահատմամբ, քաղբանտարկյալներ են նաև բարերար Սամվել Կարապետյանը, Ռուբեն Մխիթարյանը և այլք։






Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ
ԱԺ դահլիճում պատգամավորների դիմաց դրված շշերը հավաքել են, միայն Փաշինյանին բաժակով ջուր են մատակարարում
Եվրոպայի 46 երկրների փաստաբանական պալատները դիմել են Նիկոլ Փաշինյանին