Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Մամուկա Մդինարաձեն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից Ալի Նաղիևին: Վրաստանի ՊԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, «ուշադրության կենտրոնում են եղել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և անվտանգային հետագա նախաձեռությունները՝ ներառյալ տեղեկատվության և փորձի փոխանակման ակտիվացումը»:
Հոկտեմբերի 26-ին Մդինարաձեն հյուրընկալել է Հայաստանի ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Այդ առթիվ Վրաստանի ՊԱԾ-ը տարածել է այս հաղորդագրությունը, որ փոխանցում է apsny.ge-ն: «Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, անվտանգային և տարածաշրջանային մարտահրավերների ասպարեզում համագործակցության խորացումը: Առանձնահատուկ կարևորվել են երկկողմ կոորդինացիան և տեղեկությունների փոխանակումը»:
Ինչպես հետևում է Մդինարաձե-Նաղիև և Մդինարաձե-Սիմոնյան բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրությունների բծախնդրությամբ ընտրված ձևակերպումներից, հատուկ ծառայությունների համագործակցության ասպարեզում Վրաստանը և Ադրբեջանը հասել են ավելի սերտ կապերի, քան՝ Հայաստանը և Վրաստանը:
Ըստ երևույթին, դա պայմանավորված է նրանով, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը վերջին տասնամյակում ռազմական և անվտանգային հարցերում ձևավորել են համագործակցության հարթակ, որից Հայաստանը հասկանալի պատճառներով դուրս է մնացել:
Բայց կոնկրետ այս փուլում աչքի է զարնում Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների գրեթե համաժամանակյա այցը Թբիլիսի: Հայաստանի ԱԱԾ տնօրենը վերջերս այցելել է Բաքու:
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է: Այդ մասին, իհարկե, հրապարակային տեղեկություն չկա, բայց դրանից չի հետեւում, թե Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները պատահաբար են մեկ օրվա կամ, գուցե, մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպել իրենց վրացի պաշտոնակցի հետ:






Բաց մի թողեք
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է այսօր․ Լուսանկար
«Մոսադ»-ը հրապարակել է տեղեկատվություն «միջազգային ահաբեկչական ցանցի» մասին
Դարձյալ թափարգել – պետությունների մասին