Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լիովին խոստովանել է առանձնակի խոշոր չափերով փողերի լվացման իր մեղքը և խուսափել կալանավորումից:
Այդ մասին դատախազության աղբյուրներին հղում անելով՝ հայտնում է վրացական apsny.ge առցանց լրատվամիջոցը:
Դատարանը Ղարիբաշվիլու նկատմամբ կիրառել է մեկ միլիոն լարի գրավը, որ նա կարող է ապահովել ինչպես դրամական միջոցներով, այնպես էլ անշարժ գույքով: Նախկին վարչապետին նաև զրկել են դիվանագիտական անձնագրից, որպեսզի նա չկարողանա լքել Վրաստանի տարածքը:
Ղարիբաշվիլու փաստաբանները մամուլին ասել են, որ նա «նախկին կամ ներկա ոչ մի պաշտոնյա դեմ ցուցմունք չի տվել»: Դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները, մինչդեռ, վստահեցնում են, որ նրան «առհասարակ նման մեղադրանք չի առաջադրվել»:
Քաղաքագետ Նինո Սկվորցովայի գնահատմամբ, Ղարիբաշվիլու նկատմամբ դատավարությունը «երկու՝ իրավական և քաղաքական ենթատեքստ ունի»: Նրա տեղեկացվածությամբ, նախկին վարչապետը«կասկածվում է իշխող կուսակցության «գանձարկղից» յուրացումների մեջ»:
Ուշագրավ է փաստաբանների հավաստիացումը, որ Ղարիբաշվիլին ոչ մի նախկին և գործող պաշտոնյայի դեմ ցուցմունք չի տվել, իսկ դատախազությունը նրան առհասարակ նման մեղադրանք չի առաջադրել:
Նինո Սկվորցովան ենթադրում է, որ Ղարիբաշվիլու դեմ գործը բացվել է, որպեսզի «կանխվի իշխող կուսակցության տրոհումը»: Կարելի է հասկանալ, որ Վրաստանի նախկին վարչապետը նոր, լիբերալ կուսակցություն հիմնադրելու նպատակ է ունեցել:
«Վրացական երազանքը», կարծես, Ղարիբաշվիլու նկատմամբ լոյալ դիրքորոշմամբ եվրոպական կառույցներին ազդակ է հղում:
Այդ առումով Վրաստանի նախկին վարչապետին կարելի է համարել «պատանդ»: Մյուս կողմից, սակայն, բացառված չէ, որ նրա դեմ դատավարությունը դառնա աղմկոտ բացահայտումների հարթակ, և նա «տրոյական ձիու» դեր խաղա:






Բաց մի թողեք
Պուտինն ընդդեմ Եվրոպական Միության
Թրամփը հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան «խլում է» ռուս-թուրքական վերահսկողությունից
ԵՄ-ն մեծ զգուշավորություն է ցուցաբերում, թե Թուրքիան կարող է հարթել պատժամիջոցների ազդեցությունը Մոսկվայի համար