08/11/2025

Իտալիայի եկեղեցիներում մոմը չեն վաճառում, որովհետև լավ գիտակցում են, ի տարբերություն ալեն-սիմոնյանների ․․․ Լուսանկարներ

(Երկար փոստ, որ վաղուց ուզում էի գրել ու հազիվ ժամանակ գտա): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զառա Գևորգյանը և լուսանկարներ հրապարակել․

Իտալիայում կաթոլիկ եկեղեցիներում ամենուր նվիրատվության մեխանիզմն է գործում, անգամ մոմերը հիմնականում էլեկտրական են` կոպեկը գցում ես, մոմը վառվում է, որովհետև, գուցե, այստեղ չկան ալեն-սիմոնյաններ, որոնք կարող են էնքան տգետ լինել, որ օրվա հայպ բռնելու համար փոստեն հալած մոմերով տոպրակների նկարները և ուղեղը լվալուն պատրաստ զանգվածին համոզեն, որ տեսեք-տեսեք, Հայ Առաքելական եկեղեցին անգամ մոմը վերօգտագործելով է փող աշխատում։ (Մարդը չգիտի անգամ վերօգտագործման կարևորությունն էս մոլորակի համար և, իհարկե, նման փոստը միայն իրենց տգիտությունն է ցուցադրում…)

May be an image of money and text that says 'OFFERTE OFFERTE-OFERINGS OFFERINGS LIMOSNAS OFFRANDES OPFERGABEN OFFERTE- OFFERTE-OFFERING OFFERING LMOSNAS OFFRANDES OPFERGABEN'

Իտալիայի եկեղեցիներում մոմը չեն վաճառում, որովհետև լավ գիտակցում են, ի տարբերություն ալեն-սիմոնյանների, որ մոմ գնելը հավասարազոր է նվիրաբերության, որ այն կարող ես վառել կամ չվառել, բայց հանգանակությունն անում ես քո հավատի ու սրտի չափով, այն անում ես եկեղեցու համար, քանի որ եկեղեցին ժողովրդի հոգածության տակ է, իսկ եկեղեցին էլ ծառայում է ժողովրդին։

Մեզ մոտ եկեղեցում մոմը դեռ վաճառվում է, որովհետև, ցավոք սրտի, մենք դեռ չենք եկել այն գիտակցմանը, որ մոմը գնելը հավասարազոր է եկեղեցուն դրամ նվիրաբերելուն։ Իսկ որոշ եկեղեցիներում անվճար դրված մոմերի պարագայում էլ տեսել եմ, թե ինչպես են մարդիկ մի բուռ մոմ վերցնում, փոխարենը մի 100-200 դրամ նետում գանձանակի մեջ, կամ առհասարակ չեն նետում։

Ու թեպետ մոմը դրված է անվճար ու հանգանակությունը նույնպես կաթոլիկ եկեղեցու հիմնական եկամտի միջոցն է, տեսնել է պետք, թե Իտալիայում որքան խնամված են 4-րդ դարից ի վեր իրենց ժառանգություն հասած եկեղեցիները, ապահովված անհրաժեշտ պարագաներով։ Դրանք ճոխ են, հարուստ են, հսկայական են, ոմանք անգամ կառուցվել են 200 տարվա ընթացքում, ու էդ մեծությունը նաև կաթոլիկ եկեղեցու գերակայությունը ցույց տալու նպատակն ունի։

Մեծ եկեղեցիները հենց ներսում ունեն նաև կրպակներ, որտեղ տվյալ սուրբին վերաբերող հուշանվերներ են վաճառվում, սուրբ ջուր, եկեղեցու սպասավորների ձեռագործ աշխատանքներ, որոնցից ևս եկամուտ են ստանում։ Իսկ գանձանակները դրված են եկեղեցու տարբեր անկյուններում, երբեմն տարբեր սրբերի համար, էնպես, որ ոչ մի այցելուի աչքից չվրիպի հանկարծ։

May be an image of candle holder

Էլ չնշեմ այն, որ մեծ ու նշանակալի եկեղեցիները որպես թանգարան են ծառայում նաև` մուտքը տոմսով է, գմբեթ բարձրանալը տոմսով է, զանգակատուն բարձրանալը տոմսով է, որովհետև այդտեղ են նաև հայտնի արվեստագետների նկարներ, քանդակներ, այսինքն նրանք օգտագործում են իրենց հասած մշակութային ու կրոնական ժառանգության ողջ ներուժը և այդտեղից ևս գումար են աշխատում, որը ծախսվում է աշխատակիցների աշխատավարձերի, եկեղեցիների խնամքի, միջոցառումների նաև Վատիկանի ընդհանուր ծախսերի համար։ Եվ մարդիկ էդ ամենը տեսնելու համար ինքնակամ հերթեր են կանգնում և նվիրատվություններ են անում։

Իսկ հանգանակած ու աշխատած գումարի վրա պետությունը ոչ միայն աչք չունի, այլ մի բան էլ տարբեր ծրագրերով ֆինանսավորում է կաթոլիկ եկեղեցուն, թեպետ կարող էր և չֆինանսավորել, քանի որ դրանք սպասարկվում են առանձին Վատիկան քաղաք-պետության կողմից, բայց քանի որ, հավանաբար, այնտեղ ալեն-սիմոնյաններ և նրանց պես չտեսներ չկան, ապա հարցադրումներ չեն անում, թե ինչու՞ պիտի Հռոմի Պապը լավ մեքենայով տեղաշարժվի կամ բնակվի Վատիկանի շքեղ նստավայրում ու շատ սպասավորներ ունենա և այլն, իսկ իրենք հարկերից բաժին հանեն եկեղեցուն։

Եվ, իհարկե, իրենք էլ գիտեն, որ կաթոլիկ եկեղեցում «վատ» քահանաներ նույնպես կան։ Որքա՜ն պատմություններ ենք լսել, ինչքա՜ն գրքեր կան գրված սրբապիղծ քահանաների մասին։

No photo description available.

Բայց իտալացիները շարունակում են հարգանք տածել կաթոլիկ եկեղեցու և նրա ավանդույթների հանդեպ, պետությունը չի միջամտում նրա գործերին, որովհետև գիտակցում են կաթոլիկ եկեղեցու` որպես հիմնարար ինստիտուցիոնալ կառույցի, դրա հիմնաքարային լինելն իրենց պետության համար և հավատում են, որ «Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն» ու չեն մտնում մատանու ու մատի արանքը։

Հիմա, էսքանից հետո, մի հատ հիշեք, թե դուք, որ ասում եք Առաքելական եկեղեցու հետևորդ եք, վերջին անգամ որքա՞ն հանգանակություն եք արել մեր եկեղեցուն, թե կնունք-հարսանիքի համար քահանային տված գումարի մասին ինչքա՜ն եք թմբկահարել, երբ նույն ժամանակ ձևական բաների վրա հարյուրապատիկ ավել եք ծախսել, թե քանի՞ անգամ եք գնացել էջմիածնի Գանձատուն ու մյուս թանգարանները, հետո նոր հիշեք, որ ՀԱԵ-ն պետությունից չի ֆինանսավորվում, որ ձեր հանգանակած ու գնած մոմի գումարից ինքն է իր աշխատակիցների աշխատավարձերը և եկեղեցիների խնամքը հոգում, որ ամուսնացյալ քահանան, որն իր ծառայության համար եկեղեցուց աշխատավարձ չի ստանում, ինքնուրույն է իր ընտանիքի հոգսը քաշում, ու հետո կհասկանաք, թե ինչի են մեր եկեղեցիներն իրականում էսքան աղքատիկ, ու էն, որ գոնե էջմիածին ունենք, որտեղ պահպանվել է կրոնական ժառանգության մի մասը, արդեն հաղթանակ է դարեր շարունակ հալածանքից շունչ քաշել չկարողացող եկեղեցու համար։

No photo description available.

Հետո էլ դարձեք ու ձեր փոքրիկ կեսարիկին ասեք, որ ոչ թե մեր երկիրը չի կարող զարգանալ, որովհետև մեր եկեղեցին այսպիսին է, այլև մեր եկեղեցին, և մեր երկիրն առհասարակ չեն կարող զարգանալ քանի դեռ իրենք այդպիսինն են, քանի դեռ եկել ու թշնամու նման` իրենց թիվ մեկ խնդիր են հռչակել Հայ Առաքելական եկեղեցուն հալածելը, ինչպես որ դարեր ի վեր հալածվել է թշնամիների կողմից, թալանվել է, ավիրվել է, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, բայց շարունակել է մեր պետականության հիմքը ապահովել` կրելով բազում զրկանքներ։

Էնպես որ` թող իրենց` «պարել չիմանալու» մեղքը այլ բաների վրա չգցեն ու մարդկանց աչքերին թոզ չփչեն, շոուներով չզբաղեցնեն իրենց անտաղանդությունն ու թրքահաճոյությունը կոծկելու համար։

Հետո դարձեք ու մտածեք, թե էս ծպտյալ աղանդավորական շարժումների հետևից գնալով` դուք ձեր ձեռքով պատրա՞ստ եք քանդել դարերից ի վեր ձեզ բաժին հասած եկեղեցին` լինելով ՀԱԵ հետևորդ, ինչպես պնդում եք, թե՞, այնուամենայնիվ, կդառնաք իրական հետևորդ, կփորձեք հասկանալ Առաքելական եկեղեցու իրական տրամաբանությունը և դերը և գործիք չեք դառնա օրվա իշխանությունների ճղճիմ ու թրքահաճո ծրագրի իրականացման համար։

Կա՞մ վերջնական կընդունեք, որ աղանդավորական շարժման մաս եք ու եկեղեցին գիտակցված եք տանում կործանման։
Երկար-բարակ գրեցի, որ համեմատությունը կարողանաք տանել, բայց ասելու դեռ շատ բան էլ կա…

Տերն ընդ ձեզ։

May be an image of candle holder and text that says 'Galaxy GalaxyS25 S25'