Անչափ դժվար է 7 տարում մեր երկրում կատարված բոլոր իրադարձություններից հետո չչարանալ երկրի կառավարումը 2018-ին ստանձնած անձանց դեմ:
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն ես պարբերաբար փորձում եմ տարանջատել, թե որ կորուստներն ու արհավիրքներն են գործող իշխանությունների անփորձության, որը` դավաճանության, որը` իշխանասիրության պատճառով:
Երբեմն փորձում եմ իրադարձություններին նայել իրենց եւ իրենց համակիրների աչքերով ու ինչ-որ, թեկուզ՝ չնչին, դրական քայլեր տեսնել, արդարացումներ, ուրիշ մեղավորներ գտնել կատարվածի մեջ: Անշուշտ, մեզանում կան մարդիկ, որոնց համար մի քանի կիլոմետր ասֆալտն ավելի կարեւոր է, քան Արցախը, եւ ընտրության դեպքում իրենք ասֆալտը կընտրեին` դատելով նրանց կողմից ասֆալտի 24-ժամյա փառաբանումից:
Անշուշտ, մեզանում կան նաեւ մարդիկ, որոնք սարսափում են պատերազմից եւ կարծում են, որ հանուն այն բանի, որ սահմաններին չկրակեն, կարելի է ամեն ինչ զոհել` անգամ այդ սահմաններն ու երկրի կեսը: Անշուշտ, կան նաեւ մարդիկ, որոնք հաճույքով պատրաստ են խաբվել` չգիտակցելով, որ քաղցր սուտը դառը ճշմարտությունից նախընտրողներին մի օր առավել դառը հիասթափություն է սպասվում, որովհետեւ իշխանությունների այդ թեզերը բացարձակապես չեն դիմանում քննության:
Ո՛չ մեզանում կայուն ու երկարամյա խաղաղություն կարող է հաստատվել, ո՛չ սահմանազատումը կամ տեւական զիջումներն են այդ խաղաղության երաշխիքը, ո՛չ ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունեցել, ո՛չ այդ ճանապարհներով մենք ինչ-որ բան ունենք տեղափոխելու, ո՛չ Թրամփի ուղուց ենք եկամուտ ունենալու, ո՛չ դեպի Եվրոպա ենք գնալու, ո՛չ էլ Ռուսաստանն էր մեր ինքնիշխանության սպառնալիքը:
Իսկ Բաքվում գտնվող գերիներն ու մեր երկրում տիրող իրավական «բեսպրեդելն» առհասարակ ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել:






Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»