ՀԷՑ-ում մի քանի հարյուր ազատված աշխատակից կա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Բոլոր ազատումները հիմնված են բացառապես օրենքի և իրավունքի գերակայության առաջնահերթությունների վրա, բոլոր ազատված պաշտոնյաները կա՛մ չեն համապատասխանեցրել իրենց պաշտոններին, կա՛մ վնաս են հասցրել, կա՛մ վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին։ Մի քանի տասնյակ դատական հայց կա, դատարանները, վստահ եմ, արդարացի վճիռներ կկայացնեն»,- ասել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն պետք է 1 շաբաթից 10 օրում նիստ գումարի՝ 3 օր առաջ վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի։
«3,5 ամսվա կառավարման շրջանում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, ըստ որոնց հավանական եմ համարում, որը ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»,- նշել է Պետրոսյանը:

Բաց մի թողեք
Սառը հաշվարկ, թե՞ օդից քաղված։ Ինչպե՞ս է ԵՄ-ն որոշում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների դեմ այդ խոշոր տուգանքները
Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է
Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով