06/11/2026

EU – Armenia

Նիստը էլի չկայացավ

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով հանրային մեղադրողները չեն ներկայացել դատարան, նիստը չկայացավ։

Դատավոր Սերժ Ռուշանյանը կրկին հետաձգեց նշանակված դատական նիստը՝ դատախազների բացակայության պատճառով։

«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար»,- ասել է հոգեւորականների պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հաջորդը նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին։