«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ենթադրություններ ունի, որ Ադրբեջանը կրկին պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։
«Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարություն է արել՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական հատվածներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Սա կարող է դիտվել որպես հերթական զիջումների նախապատրաստական փուլ»,- ասաց պատգամավորը։
Դանիելյանը հիշեցրեց նաև Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում էին անկլավներին. «Նա նշել էր, որ անկլավների հետ կապված իրավական հիմք չկա, ինչը միանշանակ ճիշտ է, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչպիսի տարածքների մասին է խոսքը»։
Պատգամավորը ընդգծեց, որ, իր կարծիքով, Ադրբեջանը իրականում մտադրություն չունի վերադարձնելու հայկական տարածքները, և ցանկացած փոփոխություն լինելու է միակողմանի զիջում հայկական կողմի համար։

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը բոլոր հայկական ձեռնարկություններից
Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը․ Արթուր Պապյան