13/11/2025

Հերթով փուռն են տալու բոլորին․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում եկավ ելույթով՝ դիմելով զինվորականներին, սակայն հստակ նշեց, որ խոսքը ոչ թե անկարգությունների կոչ է, այլ զգոնության:

«Անցնող մի քանի տարիները ցույց տվեցին, որ հերթով բոլորին փուռն են տալու»,- ասաց նա:

Մանուկյանը օրինակ բերեց օրեր առաջ Պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական և Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը. «Ես նրա պաշտպանն չեմ, և պետք է նշեմ, որ երբ Պաշտպանության նախարար էր, աչքիս լույսը չէր, բայց պատկերացրեք՝ մարդը անցել է խորհրդականի պաշտոնից Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ապա դարձել է նախարար, և հետո հանկարծ նրա դեմ քրեական գործ է հարուցվում»։