ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝
ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։
շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։
Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

Բաց մի թողեք
Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ․ Պետրոսյան
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի մտերիմը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար, ով նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել