«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական մեծամասնության համար առաջնահերթություն չէ։
Նա ընդգծեց, որ այսօր ռազմաքաղաքական ղեկավարներ և այլ հայ գերիներ դատապարտվում և տուժում են, սակայն Հայաստանի իշխանությունները այս հարցը չեն դնում առաջնահերթությունների շրջանակում։
Գալստյանը նշեց, որ իշխանությունները հայտարարում են, թե խնդիրը բարձրաձայնվում է միջազգային հարթակներում, սակայն իրականում արդյունք չկա։ Ընդդիմադիր պատգամավորը օրինակ բերեց, որ վերջերս Երևանում «Եվրանեսթի» խորհրդարանական նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բանաձևին, որը պահանջում էր գերիների անհապաղ ազատ արձակումը։
Նույնն էր նաև Պորտուգալիայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում. «Այս վերաբերմունքը ցույց է տալիս միջազգային հանրությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարված հայ քաղաքացիների ճակատագիրը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Դա չափազանց ոչ բարոյական է և տխուր վարքագիծ է Հայաստանի իշխանությունների կողմից»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը