Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ բնակավայրի տներից մեկից շմոլ գազի հավանական արտահոսքից «Թունավորում» ախտորոշմամբ «Ճամբարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 4 անդամ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ելենա Դ․-ն, 69-ամյա Սուսաննա Լ․-ն, 7-ամյա Նարեկ Լ․-ն և 36-ամյա Արտակ Լ․-ն։
Ճամբարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նշված հասցեում վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է, և որոշ ժամանակ անց հետազոտություն անցնելու, ինչպես նաև բուժօգնություն ստանալու նպատակով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է «Թունավորում շմոլ գազից»։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Բոլոր նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի. ուղեգծերում փոփոխություններ են կատարվել
Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Մասիսում, բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր. Լուսանկար