Թբիլիսիի քաղաքային դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի՝ 2004 հունիսից 2008 դեկտեմբեր ՆԳ նախարար հանդիսացած Իրակլի Օքրուաշվիլուն՝ Բութա Ռոբակիձեի սպանության գործով։
Այս մասին տեղեկանում ենք վրացական մամուլում տեղ գտած հրապարակումներից։
Դատարանը գտել է, որ Օքրուաշվիլու մեղքը լիովին հաստատված է եւ կարելի է ասել, որ հենց նա է ՆԳ նախարար եղած ժամանակ 2004 թվականի նոյեմբերի քսաներեքին տվել հրաման, որպեսզի իր ղեկավարած գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաները կեղծ գործ կազմեն, անմեղ մարդկանց մոտ «զենք հայտնաբերեն» ու Ռոբակիձեին եւ նրա հինգ ընկերներին հայտարարեն «հանցավոր խումբ», որը հարձակվել է իբրեւ թե ոստիկանության վրա։
Իրավապահները դիմադրություն են ցույց տվել եւ արդյունքում լիկվիդացվել է Ռոբակիձեն։ Միաժամանակ, դատարանը նրա հանդեպ կիրառել է հայտարարված համաներումներից մեկը եւ նրա վերջնական պատիժը կազմել է 5 տարի եւ երեք ամիս։
Միաժամանակ, նույն գործի շրջանակում արդարացվել է այն ժամանակվա Գլխավոր դատախազ հանդիսացած Զուրաբ Ադեիշվիլին, ում մեղադրել են այն բանում, որ պատշաճ կերպով չի վարել քննությունը։
Նշենք, որ Ռոբակիձեն սպանվել է տասնինը տարեկանում՝ 2004 թվականի նոյեմբերին։







Բաց մի թողեք
Խմելու ջրի խնդիր․ Մենք այլևս տարբերակներ չունենք. մայրաքաղաքի տեղափոխումն անհրաժեշտություն է. Իրանի նախագահ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել
«Իրանց կնգտիք թող պատրաստվին» արտահայտության համար ձերբակալվել է Սպարտակ Վարդանի Ղուկասյանը