Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․ եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը։
Դիսիդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։
Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։






Բաց մի թողեք
Որքան ծանր է բեռը, այնքան մեր կյանքը մոտ է հողին, այնքան իրական ու ճշմարիտ է
Կորուստները, բացթողումները և սխալները գերակշռում են ձեռքբերումներին
Ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը