Իշխանությունները հատկապես վերջին շրջանում հաճախ են գլուխ գովում, թե զենք են գնում, սահմաններն են կահավորում․ նախկին «կանսերվի բանկաներով» սահմանը պաշտպանելու փոխարեն բետոնե բունկերներ կամ, ինչպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է սիրում ասել, սահմանային ամրոցներ են կառուցում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ «ամրոցների» կառուցման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը, այսինքն՝ անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաեւ մեր թշնամիներին: Սա միակ տարօրինակ փաստը չէ այս գործընթացում։
Մեր աղբյուրն ասում է նաեւ, որ «ամրոցների» շինաշխատանքները հիմնականում այլազգիներն են իրականացնում՝ հնդիկներ, Եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ, եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ, դիցուք, դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսություն․ Լուսանկար
Եթե լրագրողը հարց է տալիս, իսկ վարչապետը դիմում է դատարան, կնշանակի երկիրը վերածվել է բռնապետության․ Հակոբ Ավետիքյան
Այդ հարցին կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո