Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:
Ինչպես հայտնեցին Քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով:
2-րդ անձը Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը: Վերջինիս նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարաքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների համար:
Նա այս պահին ձերբակալված է, միջնորդություն է ներկայացվել կալանավորելու։

Բաց մի թողեք
Դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի. Լուսանկար
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ
Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե