«Դեռեւս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո՝ իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։
Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, եւ թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:
Նշենք նաեւ, որ նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ կարգեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը