ՔՊ-ն նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել․
«ՀՀ եւ ԵՄ միջեւ՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցով, թեեւ դեկտեմբերի 2-ից մեկնարկում է հերթական քառօրյան։
Ո՞րն է հրատապության պատճառը, իշխող թիմում չգիտեն, կարծում են, որ արտահերթ ընթացակարգով փորձում են համաձայնագրին հատուկ կարեւորություն հաղորդել։ Օրեր առաջ էլ ԵՄ դեսպանները մի շարք բարձրաստիճանների հանդիպեցին, այդ թվում՝ Փաշինյանին։
Մեզ ասացին, որ ընտրություններից առաջ ուզում են, որ ՀՀ-ն ԵՄ անդամագրման հայտին ընթացք տա։ Իսկ քննարկվելիք համաձայնագիրը «հնարավորություն է ընձեռում՝ ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները»:






Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը խոստանում է ավելի ուժեղ միասնական շուկա և ավելի քիչ բյուրոկրատիա
Մոսկվային պետք է ստիպել իրական զիջումների գնալ․ Կալլաս
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում