Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ինքնառաջադրվեցի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։
«Ինքնառաջադրվեցի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։
Ինչո՞ւ եմ համարում, որ արժե քվեարկել ՔՊ-ի օգտին (թվարկեմ որոշ խոշոր ձեռքբերումներ եւ ընթացիկ անելիքներ).
– բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատում, խաղաղության հաստատում տարածաշրջանում.
– բանակի արդիականացում եւ համապարփակ բարեփոխում, որն ընթացքում է, պետության պաշտպանունակության մակարդակի զգալի բարձրացում.
– կրթության նկատմամբ ահռելի ուշադրություն եւ պետական ներդրումներ.
– սոցիալական պաշտպանության եւ կյանքի արժանապատիվ միջավայրի ստեղծման ուղղությամբ հսկայածավալ ներդրումներ.
– համակարգային կոռուպցիայի վերացում.
– արդար, թափանցիկ, վստահելի ընտրությունների ինստիտուտի արմատավորում։
Բացերը, որոնց ուղղությամբ պետք է դեռ քրտնաջան աշխատել.
– ջրերի եւ հողերի կայուն ու արդյունավետ կառավարման պակաս.
– շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություններ.
– կոռուպցիոն երեւույթներ պետական իշխանության տարբեր հատվածներում.
– արդյունաբերության եւ արտահանման բազմազանեցման պակաս.
– քայքայված եւ հնացած ենթակառուցվածքներ։
Հուսամ՝ դեռ առիթներ կլինեն ավելի հանգամանալից խոսելու էս բոլոր թեմաներով ու հայցելու ինձ ճանաչողների քվեները»։







Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»