Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը ևս մասնակցում է Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մատուցվող պատարագին, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ քաղաքական գործիչներ։
Սուրբ Հակոբ եկեղեցում են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, պատգամավորներ, մի շարք պաշտոնյաներ ու քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Գևորգ սրբազանը միակն է եղել, ով դեմ է քվեարկել նախկին Տեր Արամին, ներկայումս Ստեփան Ասատրյան, կարգալույծ անելուն։






Բաց մի թողեք
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում. Լուսանկար
ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է կուսակցության նախագահ