«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անդրադարձել է հայկական ֆուտբոլի մեծ խնդրին, մրցավարական սխալներին, ինչպես նաև հայկական ֆուտբոլի ապագային:
«Ես եկել եմ Խորվաթիայից և այստեղ եմ մոտ հինգ ամիս։ Եթե դուք և ամբողջ հայկական ֆուտբոլը սպասում էիք, որ ես Խորվաթիայից գամ ու ուղիղ ասեմ, որ հայկական ֆուտբոլում մեծ խնդիր կա, ապա խնդրեմ՝ իսկապես հայկական ֆուտբոլում կա մեծ խնդիր։ Եթե սխալվում եմ, ուղղեք, բայց Մ-21 հավաքականը վերջին հինգ տարում հաղթանակ չունի։ Բոլոր երիտասարդական հավաքականները վերջին երեք տարում չեն հաղթել։ Ազգային հավաքականի իրավիճակը ևս գիտեք, վերջին արդյունքը Պորտուգալիայի դեմ՝ 9:1։ Սա պատահականություն չէ։
Այնպես չէ, որ սա վատ օր մեզ համար և հրաշալի օր Պորտուգալիայի համար։ Սա պատահականություն չէ։ Եթե կարծում եք, որ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, ապա՝ ոչ։ Հայաստանում կան լավ խաղացողներ, կան իրական տաղանդներ։ Ես աշխատել եմ «Դինամո Զագրեբ»-ում և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում տաղանդավոր ֆուտբոլիստ։ Խնդիրը մարզիչների մեջ էլ չէ։ Այստեղ էլ իսկապես լավ մարզիչներ կան։ Խնդիրն այլ տեղ է։
Այսօր մեր դեմ նշանակեցին չորս 11-մետրանոց՝ չորս, և հեռացում նույն դրվագում։ Մեկ պատիժը բավարար էր։ 11-մետրանոցը պարզ էր, բայց ինչո՞ւ կարմիր քարտ։ Ես ամբողջ կյանքում ֆուտբոլում եմ և հասկանում եմ դրվագները։ Երբ ինձ համար սա խախտում է, իսկ մեկ ուրիշի համար՝ ոչ, դա կարող է պատահել։ Բայց այսօր դա մեկ-երկու անգամ չէր, այլ մոտ տասնհինգ։
Նույն մրցավարը «Արարատ»-ի դեմ խաղում, երբ հաշիվը 0:0 էր, չեղարկեց մեր գոլը՝ «խախտում» հորինելով, որը իրականում չկար։ Սա պատահականություն չէ։ Այսպիսի մակարդակի և կրկնվող որոշումները՝ արդեն իններորդ կամ տասներորդ անգամ առաջին տուրից սկսած, հենց դրանք են սպանում հայկական ֆուտբոլի ապագան»։







Բաց մի թողեք
Նոյեմբերի 24-ի աստղագուշակ․ Հնարավոր են որոշ հիասթափություններ բիզնեսում
Նիկո՛լ, ներսում քո ժողովրդին հաղթում ես ուժով, դրսում՝ միայն կուզիկություն. Տեր Եփրեմը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում