Բրիտանական The Guardian-ի աղբյուրների տեղեկությամբ ԱՄՆ զինվորականների պատվիրակությունը ծրագրում է եկող շաբաթավերջին ծրագրում է այցելել Մոսկվա, որպեսզի «Կրեմլի ներկայացուցիչների հետ մանրամասնորեն քննարկի ուկրաինական կարգավորման ամերիկյան խաղաղ ծրագիրը, որն առաջ մղելու համար Դոնալդ Թրամփն իր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլին»:
Աղբյուրներն ընդգծել են, որ Դրիսկոլը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսկի ընկերն է, նրա նախկին համադասարանցին:
Ըստ տեղեկությունների, կարգավորման ամերիկյան ծրագիրը Կիևում Ուկրաինայի նախագահին ներկայացրել է Դրիսկոլը, նախնական քննարկումներին ներկա են գտնվել ամերիկացի մի շարք բարձրաստիճան զինվորականներ: ԱՄՆ բանակի նախարարությունը դաշնային կառավարության գործակալություն է, որ կազմակերպում է բանակի կառավարումը:
Բանակի նախարարը քաղաքացիական անձ է, նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից՝ Սենատի համաձայնությամբ: Կառույցն ունի նախարարի զինվորական առաջին տեղակալ և Գլխավոր շտաբի պետ:
ԱՄՆ նախագահի նոր նշանակումը, եթե, իհարկե, բրիտանական պարբերականի տեղեկությունը հավաստի է, բավական ուշագրավ է: Բանն այն է, որ ուկրաինական կարգավորման հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է հրաժարականի մասին, իսկ, ըստ տեղեկությունների, կողմերին ներկայացված ծրագիրն ավելի վաղ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևի հետ քննարկել է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքում բանագնաց Սթիվ Ուիթկովը: Վերջինս դիտարկվում է որպես Մոսկվայի համար ԱՄՆ վարչակազմի «ամենաընդունելի դեմքը»:
Թե ինչո՞ւ Դոնալդ Թրամփը որոշել է ուկրաինական կարգավորման իր ծրագիրը Մոսկվային ներկայացնել բանակի նախարար Դրիսկոլի և նրա գլխավորած բացառապես զինվորականներից կազմված պատվիրակության, այլ ոչ թե Ռուսաստանի պաշտոնյաների հետ դիվանագիտական շփումների բավական փորձ ունեցող Ուիթկոֆի միջոցով, կարելի է տարբեր ենթադրություններ անել:
Պատճառներից մեկը կարող է լինել Ուիթկոֆի հանդեպ ուկրաինական կողմի բացասական վերաբերմունքը, բայց հիմնական տպավորությունը, թերևս, այն է, որ ԱՄՆ-ը նախագահի որոշումն ինչ-որ առումով «վերջնագիր ներկայացնելու» ենթատեքստ ունի:
Այս առումով կարևոր դիտարկում է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը: Նրա ներկայացմամբ, կարգավորման ամերիկյան ծրագիրը կառուցված է երեք գլխավոր առաջնահերթությունների վրա՝ վերահաստատել Ուկրաինայի ինքնիշխանությունը, դադարացնել արյունահեղությունը և ստեղծել պատերազմի վերահսկումը կանխող մեխանիզմներ և գործիքակազմ:
Այս համատեքստում չափազանց խորքային է հնչում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հավաստիացումը, որ Կիևը թույլ չի, որպեսզի «թշնամին մեզ մեղադրի խաղաղությունը ձախողելու մեջ»:
Ըստ երևույթին, ամերիկյան զինվորական պատվիրակությունը Մոսկվա է գործուղվում, որպեսզի Վլադիմիր Պուտինը համոզվի, թե ամերիկյան ծրագրի տապալումն ինչ հետևանքներ կունենա անձամբ նրա և Ռուսաստանի համար:






Բաց մի թողեք
Ռուսաստանը «սանձահարվում է»` Պուտինն ընդունում է իր պարտությունը
Տոկաևը ձեռ է առել հայաստանյան ողջ բնակչությանը՝ բացառությամբ «հարևան պողոսների»
Անկախ Հայաստանը երեսունչորս տարում պետք է «ծներ» իր «անտի-Վենեդիկտովին»