Ֆեյք պատարագ, ֆեյք համաժողով, ֆեյք լեգիտիմություն, ֆեյք խաղաղություն, ֆեյք ապաշրջափակում…
Նիկոլ Փաշինյանը ֆեյք-պետություն է ստեղծում, որին մեր ակտիվությամբ կամ պասսիվությամբ` կամա թե ակամա մասնակցում ենք նաև յուրաքանչյուրս:
! Ֆեյք պատարագ
Ֆեյք, ոչ միայն այն պատճառով, որ պատարագին գնացող այս թափառախմբի համար լրիվ մեկ է` կարգ ունեցող քահանա կմատուցի պատարագը, թե` կարգալույծ, այլ նաև այն պատճառով, որ պատարագի նոր կարգ է, ըստ էության, սահմանում կառավարության ղեկավարը` պատարագի կանոնական տեքստից պարտադրում է, որ իր քիմքին անհաճո կտորները հանվեն` կաթողիկոսին և թեմի առաջնորդին հիշատակելու հատվածները զեղչվեն և որոշ թեմերի որոշ անինքնասեր առաջնորդներ անգամ ներկա են գտնվում հրապարակավ իրենց ստորացնելու այդ ծեսին:
Էլ չասենք, որ եկեղեցում ծափահարում են, կեղծ սարկավագներ ու լիքը անհավատ կասկածելի վարքագծով էակներ են մասնակցում, որոնց համար դա ընդամենը առիթ է ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար…
! Ֆեյք համաժողով
Եթե նախկինների ժամանակ նման մի միջոցառում կազմակերպվեր, նույն Նիկոլի բարձրացրած աղմուկի կողքին Նիագարայի ջրվեժի աղմուկը մեղմ շշուկ կթվար: Պարտադրել բոլոր պետական ծառայողներին իրենց հանգստյան օրն անցկացնել Համալիրում` ՔՊ առաջնորդի հերթական անհեթեթ քաղաքական ելույթը լսելու համար, որի ժամանակ Հայաստան պետության կազմաքանդման իր ծրագրի հաջորդ էտապի մասին է բարձրաձայնում…դժվար է սրան քաղաքակիրթ որակում տալը:
Ի դեպ, քաղծառայողներին, որոնք օրենքով պաշտպանված են, աշխատակազմերի ղեկավարներն ասել էին. «Համաժողովից բացակայելու մի հարգելի պատճառ կարող է լինել` ձեր մահը»:
Եթե Վաղարշապատում ընդդիմության փողոցային քարոզարշավին ներկա գտնված տնօրենին կարող են ազատել աշխատանքից, պարզ է, որ Նիկոլի ելույթը չլսած քաղծառայողն իրավունք չունի պետական ապարատում աշխատելու:
Ուղղակի մարդը կատարյալ հիմար պետք է լինի, որ մտածի այդ 7 հազար անձը ՔՊ-ի էլեկտորատն է և այդ ֆեյք համաժողովը մեծացնում է իրենց վերարտադրվելու հավանականությունը: Ավելին` համաժողովին մասնակցած անձինք միայն նողկանք են ապրելու նման մեթոդների հանդեպ…
Բայց եթե մարդն ասում է` վերջին 500 տարում Հայաստանը երբեք նման շանս չի ունեցել… Հայաստանը երբեք այսքան անկախ ու ինքնիշխան չի եղել…Արցախը տվինք, Հայաստանը գտանք… Իշխանության բոլոր մյուս ճյուղերը ոչնչացրած, ՍԴ նախագահին, բոլոր իրավապահների ղեկավարներին Համալիր «բերման» ենթարկած մարդը իշխանությունների տարանջատումից է խոսում…
Ընտրված համայնքապետերից իշխանություն խլածը լեգիտիմ իշխանությունից ու Սահմանադրություն փոխելուց է խոսում, ուրեմն մենք ոչ թե «Իրական Հայաստանում», այլ «Իրական ֆեյքապետությունում» ենք ապրում…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Զզվելի է շոշափել, թե կարիերիզմն ինչ այլանդակ ձևեր ու տեսք է ստացել մեր օրերում
Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան
Ավելի վատ բան մեզ հետ չի կարող պատահել