Երվանդ քահանա Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել.
«Նոյեմբերի 23-ին Մասյացոտնի թեմի Արարատ գյուղի սբ. Հակոբ եկեղեցում ես՝ Երվանդ քահանա Բաբայանս, մատուցել եմ սուրբ և անմահ Պատարագ: Դրանից մեկ օր առաջ հանդիպել եմ Վեհափառ Հայրապետի հետ. հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Երեկոյան համացանցում աչքովս ընկավ մի հոդված, որտեղ իմ առաջնորդը՝ Տեր Գևորգ եպս. Սարոյանը, նույնացված էր Բրուտոսի հետ և մեղադրվում էր ենթադրյալ դավաճանության համար:
Մենք՝ թեմի քահանաներս, գիտենք, թե անցնող տարիների ընթացքում ինչպես է մեր առաջնորդը պաշտպանել Մայր Աթոռը և հատկապես Վեհափառ Հայրապետին:
Հիշում ենք նաև, թե ինչպես հանիրավի թիրախավորվեց Գևորգ սրբազանը սույն թվականի հուլիսի 4-ին Seasons այգում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնից՝ փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է:
Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել. ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը:
Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին: Վեհափառի հետ հանդիպման ժամանակ նույնպես իմ մտահոգություններն եմ հայտնել մեր եկեղեցու կյանքը խռովված երևույթների նկատմամբ:
Ես հայցում եմ բոլորի աղոթքն ու մաղթանքը, որ հնարավորինս շուտ եկեղեցու և պետության միջև խորացող այս ճգնաժամը հանգուցալուծվի, և մենք իբրև եկեղեցու սպասավորներ լծվենք մեր առաքելությանը՝ ի շինություն մեր հայրենիքի և ի պայծառություն մեր հավատի»:







Բաց մի թողեք
Մինչ հիմա ինձ համար մեծ գաղտնիք է՝ դա Ռուբե՞նն է ջնջել, թե՞ ադրբեջանցիք․ Գլումով
Ի՞նչ շշնջացին ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ․․․
Մահացել է Նիկիտա Սիմոնյանը. Լուսանկար