24/11/2025

Ի՞նչ շշնջացին ներքին  բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ․․․

Գևորգ Սրբազա’ն, 

֊ ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել`  այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,

֊ ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ  Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,

֊ ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ 《էն աշխարհից հետ եկաք》,

֊ ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն,

֊ ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին  բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում  ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին`  սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը։

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

 Ի՞նչ շշնջացին Ձեր խիղճն ու բարոյականությունը, երբ ողջունեցիք ազգակործանին