«Մեզ առաջարկվել էր օրակարգ, հայ գերիների այցելությունը պարկեշտ մերժել են, թեև այդ հարցը մենք Երևանում բարձրացրել էինք. մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց. հիմնականում այդ հարցին է եղել անդրադարձ։ Հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակում»:
Այս մասին Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը․ «Պետք է հասկանանք մեկ բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում՝ հակառակ նշանով, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը Ադրբեջանի հասարակության համար ցավ է, և եթե անգամ դա օբյեկտիվ պատկերացում չի, ազդեցություն է թողնում գործընթացի վրա»։






Բաց մի թողեք
Զինծառայության ժամկետի կրճատման մասին հանրային քննարկումները արհեստական են․ Գեղամ Մանուկյան
Հայկական և միջազգային տեսլականները բաժանվել էին իրարից. Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյան
Ինչպիսին է Թրամփի պատկերացրած խաղաղության փաստաթուղթը․ Քրիստինե Վարդանյան