«Ծաղկաձոր համայնքի ներկայիս ղեկավար Նարեկ Հարությունյանը, ով երեկ հյուրընկալել էր Կառավարության անձնակազմին, հեղափոխությունից մեկ տարի առաջ էր առաջին անգամ քաղաքականություն մտնելու քայլ արել․ 2017-ին նա նշանակվել էր Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ։
ArmLur.am-ը գրում է. Այնուհետեւ 2020 թվականին Հարությունյանը նշանակվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ մոտ մեկ տարի անց՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար։ Արդեն չորս տարի է նա ղեկավարում է համայնքը։
Համայնքապետը երկար տարիներ աշխատել է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ–ում, որը ներկայում ղեկավարում է հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանը։
Ի՞նչ ունեցվածք ունի Ծաղկաձորի համայնքապետը.
Նարեկ Հարությունյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք։ Դրանցից հինգը՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, ձեռք է բերել 1991 թվականին։ 2020-ին նա գնել է նաեւ բնակարան Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում։
Համայնքապետը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 10 մլն 632 հազար դրամ։ Այդ գումարից 10 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 600 հազար դրամը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՄՍԾ Հրազդանի տարածքային կենտրոնից։
Ծաղկաձորի համայնքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։







Բաց մի թողեք
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով
Փաշինյանն ունի «ընդունված լինելու» խորքային պահանջ, իր մաշկի վրա զգում է հանրության պաղ հոսանքը
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան