Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:
Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։







Բաց մի թողեք
Ի՞նչ շշնջացին ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ․․․
Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցու քահանան, որի մատուցած պատարագին մասնակցել է վարչապետը, գրառում է արել. Լուսանկար
Նոյեմբերի 24-ի աստղագուշակ․ Հնարավոր են որոշ հիասթափություններ բիզնեսում