Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան վիրավորներ․ Լուսանկար
Լուրջ վնասվածքներ է ստացել
«Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը չի հաջողվել փրկել