Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Բիշքեկում գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Միջոցառմանը մասնակցում են 17 երկրների ղեկավարներ։
Կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն խաղաղ կարգավորման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում են երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ երկկողմ հանդիպում է սպասվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։


Բաց մի թողեք
Թբիլիսիում ՌԴ քաղաքացի է սպանվել. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ. Լուսանկար
Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից