Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը տեսանյութ է հարապարակել նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «SKYDAGGER TOYCA 05»-ի և «Skydagger 7 FPV»-ի փորձարկումից, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:
Գյորգյունը նշել է, որ «SKYDAGGER TOYCA 05»-ն ունի 70կմ թռիչքի հեռավորություն, 5 կիլոգրամանոց պայթուցիկ մարտագլխիկ և խլացման դեմ պաշտպանություն։
Սկավառակաձև թևերով անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան կազմում է 30.000 միավոր։ Գյորգյունը նշել է, որ փորձարկման ընթացքում կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են ու կատարել իրենց տրված առաջադրանքը։






Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով