02/12/2025

Իրեն իշխանության բերած, աջակցած հանրային սեկտորի, քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների ահռելի բանակից ո՞ վ է այսօր իր կողքին

Երբ մարդը կանխատեսելի է, ունի հստակ սկզբունքներ ու չափանիշներ, ինչ որ գաղափարների կրող է, հեշտ է նման մարդու հետ շփվելը, աշխատելը, հարաբերվելը:

Երբ մարդը չունի սկզբունքներ ու կարմիր գծեր, իր տեսակետն օրը մի քանի անգամ փոխում է, ստում է, 3-րդ հարկից ընկնող կատվի նման միշտ ոտքերի վրա կանգուն է, նման մարդու հետ անտանելի է ոչ միայն ապրելն ու ընկերություն անելը, այլ հատկապես աշխատելը, մանավանդ եթե ինքն է ղեկավարը…այն էլ պետության ղեկավարը…

Ո՞վ կարող է թվարկել մի քանի սկզբունք ու չափանիշ, գաղափարական որևէ հենք, քաղաքական կողմնորոշում, որը կրում է Նիկոլ Փաշինյանը և որին հավատարիմ է: Չկան այդպիսիք:

Նախկին պաշտոնյաների ահռելի բանակից ո՞վ է հիմա նրա կողքին

Մի բանում է նա նախանձելիորեն կայուն` իշխանություն պահելու իր որոշման, իշխանության հանդեպ հավատարմության մեջ…

Միայն մի ասպեկտ վերցնենք. տեսեք, թե ինչքան մարդկանց հետ է 8 տարվա մեջ համագործակցել, աշխատել, ճանապարհ անցել, հետո այդ նույն մարդկանց թիրախավորել, քցել, տրորել: Այս մարդն իր անցած ճանապարհին, իր կերած հացին հավատարիմ չէ, ոչ մի կայուն համակրանք ու հակակրանք չունի: Առաջնորդվում է մի չափանիշով. տվյալ անձը, կուսակցությունը, համակարգը որքանով է անհրաժեշտ-օգտակար` իշխանությունը պահելու հարցում…

2018-ին կոալիցիա կազմեց Գագիկ Ծառուկյանի եւ Դաշնակցության հետ, պաշտոններ տվեց նրանց, իսկ երբ ոտը մի քիչ պնդացավ` կոալիցիան քանդեց, պաշտոնները ձեռքներից առավ ու … սկսեց հալածել: Քրեական գործեր հարուցվեցին եւ Ծառուկյանի, և ՀՅԴ անդամների նկատմամբ:

Իրեն իշխանության բերած, աջակցած հանրային սեկտորի, քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների ահռելի բանակից ո՞ վ է այսօր իր կողքին. Դավիթ Սանասարյան, Արթուր Վանեցյան, Վալերի Օսիպյան, Դավիթ Տոնոյան, Հունան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան….

Մի մասին դատեց, նստացրեց, մյուսներին` պաշտոնաթող արեց, ոմանք իրենք հեռացան: Եվ բոլոր հին ու նոր նախկինների հանդեպ անհաղթահարելի չարություն, անզուսպ ատելություն, նողկալի տեքստեր: Ոչ մեկի վաստակը չի խնայել, անգամ սպորտում մեծ հեղինակություն և կարգին մարդ Արսեն Ջուլֆալակյանին….

Մարդը չի ամաչում հրաժարվել իր նախկին դիրքորոշումներից, տարիներով ասած ճառերից, տված խոստումներից: Եթե պետք է` կարող է Գարեգին Բ-ի օրհնությունը խնդրել, պետք չի` ավազանի անունով կոչել ու սրբապիղծ անվանել, կարող է մոռանալ «Բենթլի Սամոյի» դեմ գրած հարյուրավոր հոդվածներն ու ելույթները և պատվարժան սրբազան կոչել: Հայտարարել, որ Ռուսաստանը սպառնալիք է մեր ինքնիշխանությանը, հետո Պուտինին դիֆերամբներ ձոնել… Եվրոպային զգուշացնել, որ վաղը թուրքը բախելու է ձեր դուռը, հետո էրդողանի գիրքը կրծքին սեղմած ժպտադեմ նկարվել..

Արհավիրք, աղետ, պատուհաս…անգամ չգիտեմ, թե որ բառն է առավել բնութագրող…

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից