Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։
Մեղադրյալը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին այլ զինծառայողների ներկայությամբ իր ուղղակի պետ փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է վիրավորանք պարունակող արտահայտություն՝ նվաստացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։ Գործը դատարան է ուղարկվել 2025 թվականի մայիսի 8-ին։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար