04/12/2025

ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին, տանում են կալանքի՝ ոչ տեսանյութի գործով

ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Ինչպես նշել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։

Արշակ Սրբազանի փաստաբան Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի:

Այլ մանրամասներ չի հաղորդել, խոստանալով առաջիկայում անդրադառնալ ձերբակալության մանրամասներին։

Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Ավելի անհեթեթ բան չէինք լսել։

Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:

Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին։

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից