Երեւան, գրեթե կենտրոն, Ավետ Ավետիսյան փողոց 55 եւ 57 հասցեներ։
Երեկ ցուցահանդեսից հետո քայլում էի ու տեսա այս լքված տները, երկուսի մեջտեղից դեպի գործող տուն, որտեղի դարպասներին բախվեցին հսկա շներն’ իրենց ձայնակցություններով։
Այնպիսի տպավորություն էր կարծես ժամանակը վերադարձել է հայտնի էլ չէ, թե մինչեւ որտեղ։
Հարեւանությամբ շենքի դիմաց հանդիպած մարդկանցից ոչ ոք չգիտեր, թե ում կամ ինչ լքված, աներդիկ տներ են։ Եթե որեւէ մեկը գիտի խնդրեմ կիսվեք այդ մասին մեկնաբանություններում։
Առաջին տպավորությունը, որ կանգնեցրեց ու սկսեցի փորփրել առջեւից – ետեւից, կարծես անդրշիրիմյան աշխարհն էր։
Բայց ընտիր տեսահոլովակ նկարահանելու դուռ ու տարածք է’ հայրենիքի մասին։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից











Բաց մի թողեք
Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ․ Ստեղծագործականությունը բարձր կլինի, և կարող են ի հայտ գալ որոշ օրիգինալ գաղափարներ
«Նոան» հաղթել է «Լեգիային» և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր․ Լուսանկար
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող. Լուսանկար ընտանիքի հետ