14/12/2025

Հերթական վիճաբանությունը՝ Երևանում, Յուղերի խաչմերուկում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը․ Լուսանկար

Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ «Յուղերի Խաչմերուկի» դիմաց մոտ 20 անձանց միջև ծեծկռտուք է։

Աղբյուրի տեղեկություններով պարզվել է, որ նույն օրը ժամը 20։50-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Blog Image