14/12/2025

Ամփոփ․ Ինչ էր կատարվում Գյումրի – Յոթ Վերքում․ Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն էին հանել, որ իրենց խոսքերով դավաճան եպիսկոպոսները այն չօգտագործեն

Ոստիկաններով շրջապատված Յոթ Վերքում դեռ ընթանում էր Փաշինյանի մասնակցությամբ կեղծ պատարագը։

Արձանագրենք, որ Շիրակի թեմի բոյկոտի հետևանքով ներսում մոմ չի վաճառվել, անգամ երգչախումբն է դրսից բերվել։

Ո՛չ մոմավաճառ, ո՛չ հավաքարար, և ոչ էլ երգչախումբը ներկա չեն։

Երգեհոնի բանալին ոստիկանները փնտրեցին չգտան, բոլոր սրբությունները սկսած սուրբ սկիհից հավաքվել է պատարագի սուրբ սեղանից։

Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն են հանել, որ իրենց խոսքերով դավաճան եպիսկոպոսները այն չօգտագործեն։ Անգամ աթոռներն են հանել, որ ներկա սրբազանները չնստեն։

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը տված քաղաքացուն։

Այստեղ մատուցվող պատարագին մասնակցում են պետական պաշտոնյաները՝ վարչապետի գլխավորությամբ: Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որն իր խոսքով զեղչեց թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե Գարեգին Երկրորդի անունները։

Երեկ կեսգիշերին երկար բանակցություններ են տեղի ունեցել իրավապահների, ԱԱԾ-ականների ու թեմի սպասարկող անձնակազմի միջև, որպեսզի պատշաճ ձևով պատարագն իրականացվի։ Սակայն բոլորը հրաժարվել են մոմավաճառի, հավաքարարից, երգչախմբից սկսած։

Այսօր եկեղեցու զանգերը չհնչեցին մի պարզ պատճառով՝ ժամկոչը ևս հրաժարվել էր զանգը հնչեցնել՝ այդպես էլ չներկայանալով։

Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա փակցված է պաստառ՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների լուսանկարով և գրությամբ՝ Ազատություն քաղբանտարկյալներին, գյումրեցի Սրբազաններին։

Հիշեցնենք, որ այս պահին Փաշինյանը շրջիկ հավատաիալների խմբով Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է դրսից բերված քահանայի կեղծ պատարագին։

Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա փակցված է Սրբազանների նկարով պաստառ

Կյանքի խոսք աղադի ղեկավար Արթուր Սիմոնյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ մյուս իշխանականների հետ մասնակցել է  պատարագին։

Նշենք, որ Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվել էին մատուցել Յոթ Վերքի պատարագը, քանի որ Փաշինյանը ԱԱԾ–ի միջոցով նրանց պահանջ էր ներկայացրել, որ պատարագի ժամանակ պետք է չհնի Կաթողիկոսի եւ թեմի առաջնորդի անունները։ Երկար փնտրտուքից հետո Փաշինյանը գտել էր քահանայի՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որը վերջերս է մասնակցել Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի նախընտրական քարոզարշավին։

«Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցել