Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբ, պարզվել է, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Գ․-ն է։
Իջևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ, Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա Ա․ Ս․-ն և 10-ամյա Ս․ Մ․-ն ծեծի են ենթարկել իրենց համադասարանցի Հ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Բաց մի թողեք
Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել․ նա արդեն դատարանում է
Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ
Խափանման ինչ միջոց է կիրառվել