Ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է, սակայն նախկինի նման կա երկու հարց, որոնց շուրջ դեռ համաձայնություն չի կայացել․ խոսքը Զապորոժիեի ԱԷԿ-ի ու Դոնեցկի մարզի տարածքի պատկանելիության մասին է։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված պաշտպանական ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում Կալիֆորնիայում։ «Կարծում եմ, որ կկարգավորենք այս երկու հարցը։ Մնացյալը եւս շատ լավ դասավորվում է»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները որեւէ կերպ իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա։

Ռուսաստանն ու Ուկրաինան ինչպես երբեք մոտ են խաղաղության հաստատմանը։ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիթաքերը։
«Մեզ համար, ամենայն հավանականությամբ, լավագույն հնարավորությունն է։ Կարելի է ասել, որ մոտ ենք խաղաղությանը՝ ինչպես երբեք»,- ասել է դեսպան Վիթաքերը։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է գտնել ընդունելի մոտեցում կողմերից յուրաքանչյուրի համար, որպեսզի կարողանան ավարտին հասցնել հակամարտությունը։ «Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ բարդ իրավիճակ է, որում պետք է ճիշտ մոտեցում գտնել, եւ վերջնարդյունքում՝ այդ պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։







Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են