Նոյեմբերի վերջին թվով տասը եպիսկոպոս հայտարարությամբ հանդես եկան և հայտարարեցին, որ միանում է Նիկոլ Փաշինյանին և նրա դավադիր ու հակաեկեղեցական ծրագրերին` պահանջելով Վեհափառից «կամավոր գնալ հանգստի»:
Նրանց թվում են Վահոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Աստվածաբանական ֆալուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արարատյան թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Անմիջապես սկիզբ առան եւ առ այսօր չեն դադարում քննարկումները, որ թվով տասը եպիսկոպոսները շանտաժի արդյունքում են գնացել այդ քայլին: Տեղեկություններ կան, որ մինչև անգամ նրանց սեռական կյանքի մասով իշխանությունները կոմպրոմանտներ ունեն և հենց դրանով են կարողացել ծնկի բերել, օրինակ, «բենթլի» Կճոյանին, որը 2008-ի մարտի 1-ից հետո նզովում էր այն ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանին ու մյուսներին:
Նման տեղեկություններ են շրջանառվում նաև Անուշավան եպիսկոպոս Ժամհարյանի մասով, որը եկեղեցուն դավաճանելու օրվանից անջատել է իր հեռախոսը և անհետացել…. նա ուղիղ 20 տարի ղեկավարել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, եղել է Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի մտերիմը, իսկ Լեւոն Սարգսյանը դասավանդում էր այս ֆակուլտետում եւ դեֆակտո ղեկավարն էր:
Անուշավան եպիսկոպոսի ուսանողներից մեկը մեզ պատմեց, որ 2000-ականներին, հավանաբար նաև դրան հաջորդող շրջաններում, Աստվածաբանության ֆակուլտետը նաև տրամպլին է եղել, որտեղից հեշտությամբ այլ` ավելի բարձր շեմ ունեցող ֆակուլտետներում էին հայտնվում ուսանողները:
Օրինակ, եթե դիմորդը չէր կարողանում հաղթահարել անցողիկ շեմը և ընդունվել մայր բուհի Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության, կամ նմանատիպ քննություններով այլ համեմատաբար բարձր կոնկուրս ունեցող ֆակուլտետ, ընդունվում էր հեռակա Աստվածաբանական, ապա հաջորդ տարի Ժամհարյանի «օգնությամբ» տեղափոխվում այլ ֆակուլտետ:
Եվ նույն Աստվածաբանության ֆակուլտետում շատ լավ գիտեն, թե ով ով է եւ ինչերի է ընդունակ եկեղեցին բարեփոխելու առաքելություն ստանձնած այս «սուրբ» հոգեւորականը: Եվ դեռ այս մարդիկ խոսում են բարոյականությունից, այլոց փորձում են դասեր տալ…






Բաց մի թողեք
Պետությունը փորձում է Մանկական կենտրոնը խլել եկեղեցուց
Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Ինչ գրել են դասագրքում, ցավոք, կատարվում է