12/12/2025

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, միայն դա էր մեզ պակաս

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում էլ

Անթալիայում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև հարևան նահանգներում։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝

4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սերիկ շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 28.25 կիլոմետր խորության վրա։

Ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Մարդիկ խուճապահար լքել են իրենց շենքերը, գրել են տեղի ԶԼՄ-ները։