13/12/2025

Շիրակի թեմը վաղը բոլորիս հրավիրում է Յոթ Վերք եկեղեցի․ Լուսանկար

Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:

Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը, նշում են Շիրակի թեմի հայտարարության մեջ։

Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի