13/12/2025

Ռուս – ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի, վստահեցնում են ամերիկացի պաշտոնյաները․ Լուսանկարներ

Ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է, սակայն նախկինի նման կա երկու հարց, որոնց շուրջ դեռ համաձայնություն չի կայացել․ խոսքը Զապորոժիեի ԱԷԿ-ի ու Դոնեցկի մարզի տարածքի պատկանելիության մասին է։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված պաշտպանական ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում Կալիֆորնիայում։ «Կարծում եմ, որ կկարգավորենք այս երկու հարցը։ Մնացյալը եւս շատ լավ դասավորվում է»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները որեւէ կերպ իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա։

Որ հարցերի շուրջ Կիեւը դեռ չի համաձայնել․ ամերիկացի պաշտոնյա 

Ռուսաստանն ու Ուկրաինան ինչպես երբեք մոտ են խաղաղության հաստատմանը։ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիթաքերը։

«Մեզ համար, ամենայն հավանականությամբ, լավագույն հնարավորությունն է։ Կարելի է ասել, որ մոտ ենք խաղաղությանը՝ ինչպես երբեք»,- ասել է դեսպան Վիթաքերը։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է գտնել ընդունելի մոտեցում կողմերից յուրաքանչյուրի համար, որպեսզի կարողանան ավարտին հասցնել հակամարտությունը։ «Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ բարդ իրավիճակ է, որում պետք է ճիշտ մոտեցում գտնել, եւ վերջնարդյունքում՝ այդ պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

Ուկրաինայում շուտով խաղաղություն կհաստատվի․ ամերիկացի պաշտոնյա