12/12/2025

Դոգ՝ Վարդան Ղուկասյանն այս ամիս կազատվի կալանքից ու քաղաքական հայտարարություն կանի

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև.

Վերահաստատում ենք փաստաբան Լևոն Բաղդասարյանի վերջին հայտարարությունը․

Վարդան Ղուկասյանը նախատեսված կարգով այս ամսվա ընթացքում կազատվի կալանքից։ Նրա ազատումը նոր փուլ է բացելու քաղաքական գործընթացներում։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրական գործընթացներին ու դրանց հետ կապված հարցերին, ապա կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը իր ազատությունից հետո անձամբ կներկայացնի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ընթացիկ ծրագրերը և նախընտրական զարգացումների հիմնական ուղղությունները։

Մոտ ժամանակում կհրապարակվեն նաև լրացուցիչ մանրամասներ, որոնց շուրջ կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով։