12/12/2025

Վանդալիզմի է ենթարկվել Մարտակերտի Երից Մանկանց վանքը․ Լուսանկար

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Մարտակերտ շրջանի Երից Մանկանց վանքը։ Վանքը 17–րդ դարի շինություն է։

Վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է:

Վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը