Գիշերը Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։
Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։
Մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան






Բաց մի թողեք
Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը
Առաջիկա կիրակի որ եկեղեցի է գնալու Նիկոլ Փաշինյանը
Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները չի զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի