Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայ գերիների մասին հարցին պատասխանել է, որ այդ հարցը հնարավոր չէ լուծել հակամարտության փուլում՝ պետք է խաղաղություն հաստատվի, որից հետո նոր հնարավոր կլինի այդ խնդիրը լուծել` քայլ առ քայլ:
Այնինչ, երկու ամիս առաջ հայտարարում էր, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստ է, հաստատված է:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ այդ հայտարարությունը որևէ արժեք կունենար, եթե նույնպիսի, թեկուզ ակնարկներ հնչեին նաև Ադրբեջանից։
«Հայաստանի իշխանությունները երբ պետք է` ասում են, որ այն, ինչ-որ խաղաղության նախաստորագրած փաստաթղթում կա, ամեն ինչ փոխադարձության հիման վրա է, ինքն այդպես էր ասում, բայց այդպես չի: Եթե Ադրբեջանից ակնարկներ հնչեին, որ գիտեք, այդ հարցը մենք կարող ենք քննարկել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, մենք կասեինք, որ ըստ երևույթին այդպես էլ կլինի, բայց Ադրբեջանն այդ գերիներին պահում է այնտեղ ոչ անձնական վրիժառռության նպատակներով: Նրանք շատ կոնկրետ նպատակներ են հետապնդում, որպեսզի այդ ցուցմունքները, այդ դատավարությունները ուղղեն Հայաստանի Հանրապետության դեմ»,- ասաց Բաղդասարյանը:
Մոռացե՞լ է Փաշինյանը օգոստոսի 8-ից հետո իր հնչեցրած հայտարարությունները` երբ ասում էր, որ խաղաղությունն արդեն հաստատված էմ Բաղդասարյանը պատասխանեց, որ կարող է այլ բաներ էլ հիշեցնել, օրինակ, Փաշինյանը հայտարարում էր, որ հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ինքը պատրաստ է նույն օրը դիմել Մինսկի խումբը լուծարելու հարցով:
«Համաձայնագիրը ստորագրված չի, բայց Հայաստանն Ադրբեջանի հետ միասին դիմել է և Մինսկի խումբը լուծարվել է, այսինքն, անընդհատ, իր բառապաշարով ասած, նշաձողը իջեցվում է Հայաստանի»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում