Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած «նախկինացավն» այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։
«Հրապարակ» թերթը գրում է․ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը»։
Սա ասում է մեկը, որը, բառի բուն իմաստով, ուղնուծուծով եղել է այդ «հակապետական» ընթացքի մեջ։ Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլեւ հենց բովանդակություն ստեղծողներից է եղել․ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից` ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ:
Ահա. «2003-2004 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»:
Այսինքն՝ եղել է այդ «հակապետական» ծրագրի անմիջական եւ հնազանդ իրականացնողը։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար