«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է երկու տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել հիվանդանոց։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Սրբազանը, ինչպես հայտնի է, վիրահատության կարիք ունի, նրան հետազոտելուց հետո եզրակացրել են Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բժիշկները:
Օրեր առաջ Միքայել սրբազանի փաստաբաններից Արա Զոհրաբյանը հրապարակեց կենտրոնին ուղղված իրենց դիմումների պատասխանը:
«Խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, որից Աջապահյանը հրաժարվել է», – ասված է հրապարակված պատասխանում:
Փաստաբան Ֆարմանյանն ասաց, որ Միքայել Արքեպիսկոպոսին կտեղափոխեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, թե երբ, այդ մասին դեռ հայտնի չէ։






Բաց մի թողեք
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար